Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 112
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 112


Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  

1.Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ս/թ օգոստոս ամսին Գյումրի քաղաքում տեղի են ունեցել համահայկական սպորտային խաղերը և Վարդենիսի համայնքապետարանից հրավիրված են եղել 23 պատվիրակներ, համայնքի 8 մարզիկներ և նրանց անհրաժեշտ էր միանման մարզահագուստ և սպորտային կոշիկներ, սնունդ և գիշերելավարձ ընդամենը 31 անձի համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2200000 դրամ, որոնք մասնակցել են Գյումրիում տեղի ունեցած խաղերին.

Ուստի անհրաժեշտ է թույլատրել համայնքի ղեկավարին պահուստային ֆոնդից 4261 հոդվածով 1200,0 գումար նախատեսնել նշված մարզահագուստներն ու սպորտային կոշիկները ձեռք բերելու և միջոցառումից հետո նշված գույքն անհատույց մասնակիցներին նվիրաբերելու համար իսկ 1000,0 սննդի և գիշերելավարձի համար:

2. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ Վարդենիս համայնքին գյուղ նշանակության տեխնիկանների, 11 հատ արևային հիբրիդային էլեկտրակայանների՝ համաֆինանսավորմամբ ձեռք բերելու նպատակով  թույլատրել 1.6.1 գործառնական դասակարգման 5121 տնտեսագիտական հոդվածից 15600.0 պակասեցնել և  դրանից 8800,0հավելացնել նույն դասակարգման 5511 տնտեսագիտական հոդվածին  իսկ 6800,0  5134 տնտեսագիտական հոդվածին,որից 3500  Սոթք և Գեղամասար բնակավայրերի ոռոգման ներքին ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 950  Սոթք բնակավայրի 4 միավոր տիպային բնակելի տների կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և 2350,0  Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

3. Համայնապետարանի վարչական շենքի ընթացիկ նորոգման նպատակով,թույլատրել համայնքի ղեկավարին վարչական բյուջեի 01,01,01,51,գործառնական դասակարգման 4213 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 1000,0  այն վելացնելով նույն գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածին:

4. Ներքին գործուղումների ավելացման հետևանքով թույլատրել համայնքի ղեկավարին 1,1,1,51 գործառնական դասակարգման 4222 /արտասահմանյան գործուղումներ/ տնտեսագիտական         հոդվածից պակասեցնել 1000,0  ,այն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4221/ներքին գործուղումներ/ տնտեսագիտական հոդվածին:

5.  ՀՀ կառավարությունը 2022թ օգոստոսի 11-ի նո 1313-Լորոշմամբ նախատեսել է Վարդենիս համայնքի հողօգտագործողներին աշնանացան ցորենի արտադրության խթանման համար որպես պետական աջակցություն տրամադրելու է 26 052 000 հազ/դրամ դրամ,ուստի պետք է թույլատրել համայնքի ղեկավարին 2023թ-ի բյուջեի եկամտային մասը, այլ ոչ հարկային եկամտատեսակում, ավելացնել նշված գումարը, իսկ ծախսային մասում այն ավելացնել 04,02,01 գործառնական դասակարգման/գյուղատնտեսություն/ 4729 տնտեսագիտական հոդվածին:

 6.2022թ սեպտեմբերի 13 -ի մարտական գործողությունների տարելիցի կապակցությամբ, թույլատրել համայնքի ղեկավարին մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին ցուցաբերելու 50000 ՀՀ դրամ դրամական օգնություն:

   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացրեց օրակարգի երկրորդ հարցը և տվեց պարզաբանում հարցի շուրջ։
Հարցի շուրջ ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը նշելով, որ լավ կլիներ եթե օրակարգի հարցերն առանձնացված լիներին, քննարկումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ 
Համահայկական խաղերի հետ կապված տարվեց համեմատություն այլ քաղաքների պատվիրակությունների հետ և հարց բարձրացվեց ավագանու անդամներրին պատվիրակության մեջ ընդգրկելու վերաբերյալ։
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը նշեց, որ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցությունը հայտարարել է , որ բյուջեի ծախսերի և մի շարք այլ հարցերի հետ կապված չի մասնակցելու քվեարկություններին՝ մասնակցության պարագայում նման հարցեր չէին առաջանա։
Ավագանու անդամ Ս․ Սիմոնյանը առաջարկեց ներկայացնել պարզաբանում՝ կատարված ծախսերի հետ կապված, որին ի պատասխան համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացրեց, որ Վարդենիս համայնքի ծախսը համեմատած այլ համայնքների հետ ավելի քիչ է կազմել, իսկ ինչ վերաբերվում է ավագանիների մասնակցությանը, աապա եղել է առաջարկություն, սակայն խմբակցություններից և ոչ մի ավագանի չի արձագանքել։

Հարցը դրրվեց քվեարկության, արդյունքում 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner