Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 41


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 13 ՓԵՏՐՎԱՐԻ 2024Թ.-Ի ՙՙՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 6-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

1․ Վարդենիս համայնքի ավագանու 2024թ․ փետրվարի 6-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 6-Ա որոշման մեջ կատարել  փոփոխություն՝

1)ՀՀ Գեղարքունիքի մարզի <<Վարդենիս համայնքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

2)<<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(108.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>>  ՀՈԱԿ-ի և <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակներին: Հաստիքացուցակները պահանջվող նորմերին համապատասխանեցնելու նպատակով <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>>  ՀՈԱԿ-ի նախկինում հաստատված հաստիքացուցակում ներառված 2-րդ տողի <<ուսմասվար` 0,5 միավոր>> հաստիքը փոխարինել << տնօրենի տեղակալ >> բառերով՝ հաստիքային միավորը թողնելով նույն 0,5 միավորը:

9 և 10-րդ տողերում ներառված << օպերատոր >> 0,5-ական միավոր հաստիքներից 9-րդ տողում ներառված << օպերատոր >> բառը փոխարինել << տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ>> բառերով՝ հաստիքային միավորը թողնելով նույն 0,5 միավորը:

13 և 14 տողերում ներառված <<հանդերձապահ>>0,5-ական միավոր հաստիքներից 13-րդ  տողում ներառված <<հանդերձապահ>> բառը փոխարինել <<հսկիչ>> բառով՝ հաստիքային միավորը թողնելով նույն 0,5 միավորը և, քանի որ նախկինում հաստատված հաստիքացուցակում նախատեսված է եղել մեկ պահակի հաստիք՝ 1,0 միավոր անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով տնօրենի կողմից ներկայացված պահանջը, առաջարկում եմ հաստիքացուցակում ավելացնել 1,0 միավոր <<ցերեկային պահակ>>հաստիք:

<<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի մասով նախկինում հաստատված հաստիքացուցակի 14-րդ տողից մինչև 25-րդ տող ներառված է եղել << այգեպան>>  0,5-ական  միավորներով և մեկը՝ 0,25 միավոր: Նախկինում նկատի ենք ունեցել, որ գրեթե բոլոր բնակավայրերում ունենք բակային տարածքներ, հրապարակներ, պուրակներ և այլն, որոնց մաքրման, բարեկարգման և այլ աշխատանքներ իրականացնելու համար ներառված է եղել <<այգեպան>> հաստիքը, սակայն ներկայումս հաշվի առնելով համայնքի բյուջեի հնարավորությունները, առաջարկում եմ կոմունալ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ 15-րդ տողում ներառված նախկինում հաստատված 4 << այգեպան>>  բառերը  փոխարինել 3 << գերեզմանոցի պատասխանատու>>  բառերով, և 17-րդ տողի  0,25 միավորը կրճատել,ինչպես նաև 24, 25-րդ տողերում նախկինում ներառված 0,5-ական հաստիքային միավորները կրճատել. այսպիսով ընդամենը կրճատել 1,25 հաստիքային միավորը և եթե առաջիկայում անհրաժեշտություն առաջանա բանվորի կամ այլ հաստիքի ավելացման կամ պակասեցման՝ կներկայացնենք Ձեր քննարկմանը:  16-րդ տողից 22-րդ տողերում << այգեպան>>  բառերը փոխարինել <<բանվոր>>  բառերով՝ հաստիքային միավորները թողնելով նույնը:

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Մուշեղ Շաբոյանը՝ առաջարկելով բարձրացնել մինի ամբարձիչի վարորդի աշխատավարձը, քանի որ մնացած տեխնիկաների հետ համեմատած աշխատավարձը ցածր է, որին ի պատասխան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը նշեց, որ բոլորը նույն ծավալի աշխատանք չեն կատարում: Համայնքի ղեկավարը նշեց, որ աշխատավարձի բարձրացման հետ կապված հարց ներառված չէ նախագծում, հետագայում հարցին անդրադարձ կկատարվի:

Հարցի շուրջ առարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner