Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով և 24-րդ հոդվածի դրույթներով, 90-րդ հոդվածի 6-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի ավագանու անդամ` Հարություն Գևորգյանի կողմից 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած ծախսերի դիմաց Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել փոխհատուցում` 180,000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |