Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 120
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 120


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 76, 77 և 94-րդ հոդվածներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝ թոյլատրել համայնքի ղեկավարին.

1․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-051-0128-0003  ծածկագրով 0.38հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

2․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-051-0128-0004  ծածկագրով 0.32հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

3․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբուր բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-44-0058-0020  ծածկագրով 0,73141հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարեահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

4. Հաստատել վարձակալության տրամադրվող այլ հողատեսքի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

5․ Հաստատել վարձակալության տրամադրվող 3-րդ կագի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 6050 (վեց հազար հիսուն) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(426.03 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Վարդենիս համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացրեց հարցը։ Հարցի վերաբերյալ առաջարկություններ չեղան։ Քվեարկության արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերրակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner