|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2020 թվականի N 19-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ,,ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԵԴ ՀՈԱԿ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՍՏՈՒԳԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ կետով, և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի 22.05.2019թ. N 69-Ա և 09.01.2020թ. N 1-Ա կարգադրություններով ստեղծված հանձնաժողովի համալիր ստուգումների արդյունքները և արձանագրված թերությունները՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 1.Նկատի ունենալով Վարդենիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ում կատարված համալիր ստուգման արդյունքները և արձանագրված թերությունները՝ Վարդենիս համայնքի ավագանին առաջարկեց ազատել <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Աիդա Կառլենի Սաղաթելյանին իր զբաղեցրած պաշտոնից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրաման պահից: |
Կողմ -5 ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -1 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ | Ձեռնպահ -3 ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|