Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 86
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 86


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

2020-2021ԹԹ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով,  <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով  <<Վարդենիս քաղաքի  թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ների կանոնադրության 5-րդ և 6-րդ կետերի դրույթները՝ համայնքի ավագանին որոշում է.

1.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 27000 ՀՀ դրամ: 

2.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել ամսական 3000 ՀՀ դրամ: 

3.<<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 13500ՀՀ դրամ: 

4.Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները՝

1) Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

2) Մեկ ընտանիքից նույն կազմակերպություն հաճախող 3-րդ երեխայից սկսած:

3) Մանկուց հաշմանդամ երեխաներին:

4) Զոհված ազատամատիկների ընտանիքերի երեխաներին,  Արցախյան ազատամարտի մասնակիցների 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին:  

5.ՈՒժը կորցրած ճանաչել Վարդենիս  համայնքի ավագանու  27 դեկտեմբերի 2018 թվականի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> N 109-Ա որոշումը:  

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՀԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ  կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Սահակ Ստեփանյանը նշելով Վարդենիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարների չափը սահմանելու մասին հարցը։  Հարցը դրվեց քվերակության և համայնքի ավագանու կողմից անցավ միաձայն։ 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner