Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի և "Բյուջետային համակարգի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է`թույլատրել համայնքի ղեկավարին.
1.Վարդենիսի համայնքապետարանի բյուջեում ծախսերի անհրաժեշտությամբ պայմանավորված կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-1-51 /կառավարման ապարատ/ գործառնական դասակարգման 4111 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 2400.0 հազ. դրամ 4112 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 200.0 հազ. դրամ 4261 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 700.0 հազ. դրամ ընդամենը 3300.0 հազ. դրամ։
2)9-1-2 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 1800.0 հազ. դրամ, որից թիվ 2 ՄԵԴ ՀՈԱԿԻ-ի պահպանման ծախսերի նախահաշվից 1000.0 հազ. դրամ, թիվ 1 ՄԵԴ ՀՈԱԿԻ-ի պահպանման ծախսերի նախահաշվից 800.0 հազ. դրամ։
3) 9-5-1 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 2050. 0 հազ. դրամ, որից քաղաքային մարզադպրոց ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի նախահաշվից պակասեցնել 1000․0 հազ․ դրամ, գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-Ի պահպանման ծախսերի նախահաշվից պակասեցնել 1200․0 հազ․ դրամ, թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի նախահաշիվը ավելացնել 150․0 հազ․ դրամ։
4)9-1-1 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 2500․0 հազ․ դրամ, որից 2435.0հազ. դրամը ավելացնել թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի նախահաշվին, իսկ 65.0հազ. դրամը թիվ 3 մանկապարտեղ ՀՈԱԿ-ի ծախսերի պահպանման նախահաշվին:
5)5-1-1 գործառնական դասակարգման 4213 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 3500․0 հազ․ դրամ։
6)1-6-1 գործառնական դասակարգման 4216 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 200.0 հազ դրամ, 4241 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 600.0 հազ դրամ, 4823 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 500.0 հազ․ դրամ, 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 200․0 հազ․ դրամ, և 1000.0հազ. դրամ ավելացնել 5113 տնտեսագիտական հոդվածին։
7)8-1-1 գործառնական դասակրագման 4727 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 300.0 հազ դրամ:
8) 11-1-2 գործառնական դասակրագման 4891 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 400.0 հազ դրամ: Ավելացնել 49-1- 1 գործառնական դասակրագման (վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջեին հատկացում) ծրագրին 4200.0 հազ դրամ, միաժամանակ ավելացնել 1-6-1 գործառնական դասակրագման (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) 5113 տնտեսագիտական հոդվածին 3300.0 հազ դրամ 5129 տնտեսագիտական հոդվածին 900.0 հազ դրամ:
9)<<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ի կողմից Վարդենիսի համայնքապետարնի սուբվենցիոն ծրագրերը ավարտին հասցնելու նպատակով Վարդենիսի համայնքապետարանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պահին համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտները ավելացնել ֆինանսական մուտքի գումարի չափով և նույն չափով էլ ավելացնել ծախսերը բյուջեի 1-6-1 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին: