Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 157-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2023 թվականի N 157-Ա

2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ  6-րդ և 25-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  համայնքի ավագանին որոշում է

Համաձայնություն տալ 2024 թվականի ընթացքում Վարդենիս համայնքում նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝ 

1.Վարդենիս քաղաքի 10 բազմաբնակարան շենքերի տանիքների  հիմնանորոգում։

2. Վարդենիս համայնքի Փամբակ, Արփունք, Ծովակ, Խաչաղբյուր, Ավազան, Ակունք, Կարճաղբյուր, Լճավան բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում։

3.Վարդենիս համայնքի Վարդենիսի թիվ 1, թիվ 2, Ակունք և Նորակերտ բնակավայրերի մանկապարտեզների կապիտալ նորոգում։

4.Վարդենիս խոշորացված համայնքի Վարդենիս քաղաքի՝ Լ. Ազգալդյան, Երիտասարդության, Հ.Անդրեասյան, Իսակովի,  Վ. Մամիկոնյան, Գործարանային փողոոցների ասֆալտապատում, Ակունք,  Կարճաղբյուր, Ծովակ, Մեծ Մասրիկ,  Լուսակունք բնակավայրերի կենտրոնական փողոցների ասֆալտապատում։

5.Վարդենիս համայնքի Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցում, Վարդենիս քաղաքի Լ․ Ազգալդյան, Երիտասարդության և Վ․ Մանուկյան խաչմերուկի պուրակի կառուցում, Վարդենիսի Գ. Կարապետյանի անվան զբոսայգու բարեկարգում, Վարդենիսի Սբ. Վարդան կոչվող տարածքի բարեկարգում։  

6.Վարդենիս համայնքի Ծովակ, Սոթք, Ջաղացաձոր, Փոքր Մասրիկ, Կուտական, Գեղամաբակ բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծերի և խորքային հորերի կառուցում կամ վերակառուցում և Գեղամասար բնակավայրի դրենաժային կապտաժների և մոտ մեկ կիլոմետր խմելու ջրագծի կառուցում։

7.Վանեվան, Տորֆավան, Գեղամասար, Ծովակ, Փոքր Մասրիկ և Նորակերտ բնակավայրերի գազաֆիկացում։


Կողմ -24

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ԽՉԵՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner