Ղեկավարվելով <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մարտին Հակոբյանի դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 24.03.2018թվականին Վարդենիս համայնքում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Վարդենիս համայնքի բնակիչ Մարտին Հակոբյանին պատկանող նորակառույց ջերմոցին պատճառված վնասի դիմաց` Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից ցուցաբերել դրամական աջակցություն`300000(երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
|