Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի N 1705-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2022 թվականի N 2-32 եզրակացությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի գրությունները և այն հանգամանքը, որ սուբվենցիոն ծրագրով 0,22864 հա հողամասում կառուցվել է մշակույթի պալատ (անավարտ)՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 05-065-1044-0001 ծածկագրով 0.0710 հա հողամասը ճանաչել Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 05-065-0038-0014 ծածկագրով 0.02362 հա հողամասը ճանաչել Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 05-065-0158-0001 ծածկագրով 0.02831հա հողամասը ճանաչել Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով համայնքային սեփականություն ճանաչված հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխել <<հասարակական կառուցապատման>>:
5. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող 05-065-0158-0002 ծածկագրով 0,10571 հա հողամասի (սեփականության իրավունքի վկայական՝ 21052019-05-0038) գործառնական նշանակությունը <<այլ հողեր>> փոփոխել <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակության:
6. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող 05-065-1044-0001 ծածկագրով 0,0710 հա, 05-065-0158-0002 ծածկագրով 0,10571 հա, 05-065-0038-0014 ծածկագրով 0,02362 հա և 05-065-0158-0001 ծածկագրով 0,02831 հա հողամասերը միավորել և միավորված 0,22864 հա հողամասին տրամադրել Վարդենիս, Մեծ Մասրիկ, 5-րդ փողոց, 18/2 հասցե:
7. Կատարել իրավունքի պետական գրանցում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: