Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 33-րդ հոդվածի 1-ին կետերով համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի ավագանու 20 մայիսի 2019թ-ի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 46-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման հավելված 1-ում <<Վարդենիսի համայնքապետարան>> բաժնի 42-րդ տնտեսվար տողի <<1.0 73000 8000 81000>> թվերը փոփոխել համապատասխանաբար <<0.5 36500 4000 40500>> թվերով.
2)Որոշման հավելված 1-ում <<Վարդենիսի համայնքապետարան>> բաժնի 48-րդ տողից հետո ավելացնել <<49 Վարդենիս համայնքի սպորտի և մարզադպրոցների աշխատանքների կազմակերպման համակարգող 0.5 36500 4000 40500>> տող:
3)Որոշման հավելված 2-ում <<Վարդենիսի քաղաքային մարզադպրոց>> ՀՈԱԿ բաժնի 2-րդ տողի 4-րդ սյունակի <<82,000>> թվերը և 2-րդ տողի 6-րդ սյունակի <<90,000>> թվերը փոխարինել համապատասխանաբար` <<72752>> և <<80752>> թվերով:
4)Որոշման հավելված 2-ում <<Վարդենիսի քաղաքային մարզադպրոց>> ՀՈԱԿ բաժնի 19-րդ տողից հետո ավելացնել <<20 տնտեսվար 1.0 72752 8000 80752>> տող, իսկ ընդամենը տողի <<17.5 1327828, 140000, 1467828>> թվերը փոխարինել համապատասխանաբար` <<18,5 1391332 148000 1539332>> թվերով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: