Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 1. Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արոտները <<Վարդենիս համայնքի արոտoգտագործողների միավորում>> սպառողական կոոպերատիվի կառավարմանն անժամկետ վարձակալության հանձնելու մասին:
2. Հաստատել վարձակալության տրամադրվող արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գները, վարձակալման ժամկետները` համաձայն հավելվածի:
3. Պարտավորոցնել <<Վարդենիս համայնքի արոտօգտագործողների միավորում>>սպառողական կոոպերատիվին վարձակալության տրամադրվող արոտների օգտագործման ժամանկահատվածում պահպանել արոտաշրջանառությունը, նպաստավոր պայմանների ստեղծում շրջակա միջավայրի սանիտարական վիճակի պահպանությանը, նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը:
|