|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 մարտի 2020 թվականի N 30-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Վ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 17 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ N 17 ՀԱՍՑԵԻ ԵՐԵՔ ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանի դիմումն և այն հանգամանքը, որ Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանը 1980-ական թվականներից բնակվում է նշված բնակարանում, տիրապետելով և տնօրինելով այն մինչև օրս, նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վ. Համբարձումյանի փողոցի 17 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ17 բնակարանը (ծածկագիր 05-005-0213-0012-001-017) նվիրել` բնակարանը տնօրինող Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -9 ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(920.42 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|