Ղեկավարվելով <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով <<Կոմիտաս Կարապետյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը` համայնքի ավագանին որոշում է.
1.Նկատի ունենալով <<Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ—ի սաների ծնողների ֆինանսական պատրաստակամությունը` երեխաների մասնակցությունը Վրաստանի Բաթումի քաղաքում միջազգային մրցույթ - փառատոնին ապահովելու համար Վարդենիսի <<Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ—ի սաներին Վարդենիս -Երևան քաղաք տեղափոխելու համար ցուցաբերել դրամական աջակցություն 35.000(երեսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով։
2.Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին գումարը տրամադրել <<Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ—ին: