Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 22-րդ կետի պահանջներով  և <<Հայաստանի հանրապետության քաղաքային և գյուղական  բնակավայրերում  ներբնակավայրային  աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի ` ըստ դրա գտնվելու  և (կամ)  տեղակայման վայրի  համարակալման հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու  և հասցեների գրանցման լիազոր մարմնի սահմանելու մասին>>  29 դեկտեմբերի 2005 թվականի N 2387-Ն որոշմամբ համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի  Այրք բնակավայրի վարչական սահմանի կենտրոնով դեպի Ներքին Շորժա անցնող միջհամայնքային ճանապարհը՝ անվանակոչել <<Կենտրոնական>>  փողոց:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՇԱԲՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Այրք բնակավայրի վարչական սահմանի կենտրոնով դեպի Ներքին Շորժա անցնող միջհամայնքային ճանապարհը <<Կենտրոնական>> անվանակոչելու վերաբերյալ հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի պետ Աբգար Աբգարյանը: Հարցը դրվեց քվերակության, արդյունքում 10․կողմ 0դեմ 0ձեռնապահ հարցը համարվեց ընդունված։ 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner