Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի բնակիչ` Նոնա Կարենի Խաչատրյանի 27. 08. 2019թ. դիմումը համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի բնակիչ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզվաբանություն բաժնի ուսանողուհի՝ Նոնա Կարենի Խաչատրյանի ուսանողական վարձավճարի համար համայնքապետարանի բյուջեի համապատասխան հոդվածից տրամադրել 50.000(հիսուն հազար) ՀՀ դրամ:
2.ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնին` գումարը փոխանցել Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի համապատասխան հաշվեհամարին: