Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2018 թվականի N 78-Ա

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով  <<Վարդենիս քաղաքի  թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ների կանոնադրության 5-րդ և 6-րդ կետերի դրույթները՝ համայնքի ավագանին որոշում է.

1.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 27000 ՀՀ դրամ: 

2.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել ամսական 3000 ՀՀ դրամ: 

3.<<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 13500ՀՀ դրամ: 

3.Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները՝

1) Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

2) Մեկ ընտանիքից նույն կազմակերպություն հաճախող 3-րդ երեխայից սկսած:

3) Բազմազավակ ընտանիքների երեխաներին:

4) Մանկուց հաշմանդամ երեխաներին:

5) Արցախյան ազատամարտի 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին: 

6) Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

6.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ների  ժող. գործիքների բաժնում   հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 22500 ՀՀ դրամ: 

4.ՈՒժը կորցրած ճանաչել Վարդենիսի քաղաքային համայնքի ավագանու  22 դեկտեմբերի 2017 թվականի <<

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> N17-Ա որոշումը:
 

Կողմ -10

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner