Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 102
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 102


Զեկ. ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1.1 կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 

1.Վարդենիս համայնքի 2020թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 

1) Թույլատրել համայնքի ղեկավարին պահուստային ֆոնդից որպես համայնքի կողմից ներդրում 1․219․800 /մեկ միլիոն երկու հարյուր տասնինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ  հատկացնել 4657 տնտեսագիտական հոդվածին Վարդենիս համայնքի արոտավայրերի կառավարման, բարելավման, ենթակառուցվածքների վերականգնման, ջրարբիացման և կառուցման աշխատանքների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24.396.000 ՀՀ դրամ՝ համայնքի կողմից ներդրում 1․219․800 /մեկ միլիոն երկու հարյուր տասնինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:

2) Թույլատրել համայնքի ղեկավարին պակասեցումներ կատարելու հետևյալ գործառնական դասակարգման տնտեսագիտական հոդվածներից. 08-02-03 (մշակույթի տներ) գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 3.000.000(երեք միլիոն)ՀՀ դրամ, 01-01-01-51   գործառնական դասակարգման 4111 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 5.000.000/հինգ միլիոն/ ՀՀ դրամ: 8.000.000/ութ միլիոն/ ՀՀ դրամ ավելացնել 04-05-01-51 գործառնական դասակարգման 4213 տնտեսագիտական հոդվածին կոմունալ բարեկարգում իրականացնելու համար:

3) Միաժամանակ թույլատրել համայնքի ղեկավարին 2020թվականի ընթացիկ բյուջետային ծախսերը կատարելուց հետո վարչական բյուջեի բոլոր գործառնական դասակարգման ծախսերի նախահաշիվներում մնացած գումարները պակասեցնել,  ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների և այն ավելացնել պահուստային ֆոնդին, այնտեղից տեղափոխել ֆոնդային բյուջե՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների պարտավորությունները վճարելու համար։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացնելով  Վարդենիս համայքնի բյուջեն՝ 2020թվականի համար եկամուտների գծով,  ծախսերի գծով և հավելուրդը:  Հարցը դրվեց քննարկման, հավանության արժանացավ համայնիք ավագանու կողմից և որոշումն ընդունվեց միաձայն:   

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner