|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 օգոստոսի 2019 թվականի N 89-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2019 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 450․000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: |
Կողմ -9 ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|