Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 105
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 105


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ>> ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագիրը` համայնքի ավագանին որոշում է. 

1․ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող << Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների>> (ՏԻԱԲ) ծրագիրը 
 
2․Առաջարկի հաստատման դեպքում  համայնքի բյուջեից կատարել 20% ներդրում ՏԻԱԲ ծրագրի պահանջներին համապատասխան
 
3․Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված միջոցների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում
 
4․Ձեռք բերված միջոցները չօգտագործել այլ նպատակներով, չօտարել կամ չսեփականաշնորհել ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Օրակարգի 9-րդ հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:  Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության անդամ Կարեն Մկրտչյանը, ով տվեց հստակ պարզաբանում ներկայացված հարցի վերաբերյալ: Հարցի շուրջ ելույթ ունեցավ նաև <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Եփրեմյան Մելանյան, ով նշեց որ ցանկալի է ծրագիրը արժանացնել հավանության, այս ծրագրի միջոցով <<Աստղավարդ>> ՀԿ հաճախող բնակչության տեղափոխումը իրականացնել ևս կլինի ավելի հասանելի, և բնակիչները կարողանալու են ստանալ համապատասխան ծառայությունը: Հարցի շուրջ առարկություններ և առաջարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության: Քվեարկության արդյունքում 25 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner