Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 8


Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՄԱՐՏԻ 8-Ի ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետով և  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Մարտի 8-ի կանանց տոնի առթիվ Վարդենիսի քաղաքային համայնքում գործող կրթական, մշակութային, առողջապահական և քաղաքային համայնքի  ենթակայության հիմնարկներում միջոցառումներ կազմակերպելու, կանանց և աղջիկներին նվիրատվության նպատակով Վարդենիսի քաղաքային համայնքի  2017 թվականի բյուջեի պահուստային միջոցներից հատկացնել 2300000 (երկու միլիոն երեք հարյուր հազար ) ՀՀ դրամ, որից՝

1) 1300(մեկ հազար երեք հարյուր ) նվերների ձեռք բերման  համար` 2150000 (երկու միլիոն  հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

2)Միջոցառումների կազմակերպման համար` 150000 ( հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎՈԼՈԴՅԱ ԽԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց Մարտի 8-ի կապակցությամբ նվիրատվության վերաբերյալ  և առաջարկեց քննարկել : Ելույթ ունեցան ավագանու անդամներ   Զավեն Շհոյանը, Գեղամ Խլոյանը և առաջարկեցին հաստատել: Այլ առաջարկներ չեղան և հարցը դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner