Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 19


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ,,ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԵԴ ՀՈԱԿ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՍՏՈՒԳԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ հոդվածի 11-րդ կետով, և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի  ղեկավարի 22.05.2019թ. N 69-Ա և 09.01.2020թ. N 1-Ա կարգադրություններով ստեղծված հանձնաժողովի համալիր ստուգումների արդյունքները  և արձանագրված թերությունները՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 

1.Նկատի ունենալով Վարդենիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ում  կատարված համալիր ստուգման  արդյունքները և արձանագրված թերությունները՝ Վարդենիս համայնքի ավագանին առաջարկեց ազատել <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի  տնօրեն Աիդա Կառլենի Սաղաթելյանին իր զբաղեցրած պաշտոնից:  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրաման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկույցով հանդես եկավ համայնքի ղեկավար Արամ ՄԵլքոնյանը նշելով, որ   22.05.2019թ. N 69-Ա և 09.01.2020թ. N 1-Ա կարգադրություններով ստեղծված հանձնաժողովի համալիր ստուգումների արդյունքում <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ում արձանագրվել են բազմաթիվ թերություններ, ինչը ներկայացվեց Վարդենիս համայնքի ավագանու քննարկմանը: Հարցի շուրջ ելույթ ունեցավ ավագանու անդամ Արկադի Մարտիրոսյանը, նշելով որ նման թերությունների առկայության դեպքում անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Ելույթ ունեցավ նաև ավագանու անդամ Մեսրոպ Հակոբյանը նշելով, որ նկատի ունենալով տնօրենի գործունեության հանդեպ անվստահության և աշխատանքի անարդյունավետության փաստը, առաջարկեց <<Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի  տնօրեն Աիդա Կառլենի Սաղաթելյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից, տեսակետը պաշտպանեցին ավագանու անդամներ՝  Հայկ Երանոսյանը, Արամ Մանասյանը և Մուշեղ Շաբոյանը հարցը դրվեց քվերարկության ընդունվեց 5 կողմ 3 ձեռնապահ և 1 դեմ:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner