Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2 փետրվարի 2002 թվականի N 91 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Անահիտ Գեղամի Հակոբյանի 16 հուլիսի 2020 թվականի դիմումը` որոշում եմ.
1.Թույլատրել` Անահիտ Գեղամի Հակոբյան նրան սեփականության իրավունքով պատկանող Ռոմանի փողոց 3 հասցեի (ծածկագիր 05-005-0060-0069 հողամասում կառուցել գոյություն ունեցող խանութին կից պահեստ:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: