Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 22


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

2021ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՌՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՍՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ,  6-րդ և 25-րդ կետերով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը`  համայնքի ավագանին որոշում է

1․Հավանություն տալ 2021թվականի ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքներ նպատակային ծրագրին՝  Վարդենիս համայնքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքների իրականացմանը։   

2․Հավանություն տալ 2021թվականի ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքներ նպատակային ծրագրին՝ Վարդենիս համայնքի թվով 600 գործող լուսասյուններից, Երևանյան, Ռոմանի, Երիտասարդության, Վ․Համբարձումյան, Խ․Ստեփանյան, Լ․ Ազգալդյան, Լեռնագործների, Ա․ Սեսմանուկյան  և Հ․ Արզոյան փողոցներում 200 վնասված լուսասյունների ուղղման և բարեկարգման աշխատանքների և 400 լուսասյունների ներկման աշխատանքների իրականացմանը։   

3․Անհրաժեշտության դեպքում թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի միջոցներից համաձայն կատարողական ակտի հատկացնել համապատասխան ֆինանսավորում։ 

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը առաջարկելով հավանություն տալ 2021թվականի ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքներ նպատակային ծրագրին՝ Վարդենիս համայնքի թվով 600 գործող լուսասյուններից, Երևանյան, Ռոմանի, Երիտասարդության, Վ․Համբարձումյան, Խ․Ստեփանյան, Լ․ Ազգալդյան, Լեռնագործների, Ա․ Սեսմանուկյան  և Հ․ Արզոյան փողոցներում 200 վնասված լուսասյունների ուղղման և բարեկարգման աշխատանքների և 400 լուսասյունների ներկման աշխատանքների, Վարդենիս համայնքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքների իրականացմանը։ Ինչը հավանության արժանացավ ավագանու անդամների կողմից և ընդունվեց միաձայն։       

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner