Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի ավագանու 09.12.2016թվականի <<2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻԿԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 74-Ն որոշման Հավելված 2-ում <<Համայնքի ղեկավարի տեղակալ>> բառերի տողի 3-րդ սյունակի <<160000>> թիվը փոխարինել <<250000 >> թվով, հավելված 3-ի <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ բաժնի 3-րդ տողի 3-րդ սյունակում <<72752>> թիվը փոխարինել <<100000 >> թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017թ. մայիսի 1-ից: |