Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 73
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 73


Զեկ. ՍԱՀԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09.12.2016 ԹՎԱԿԱՆԻ N 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Վարդենիս համայնքի ավագանու 09.12.2016թվականի <<2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ  ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻԿԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 74-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

 

 
1).Հավելված 2-ում <<Համայնքի ղեկավարի տեղակալ>> բառերի տողի 3-րդ սյունակի <<250000>>  թիվը փոխարինել <<160000   >> թվով և 23-րդ տողի  3-րդ սյունակի <<2 >> թիվը  փոխարինել <<1>> թվով.

 

2) հավելվածի 33-րդ տողից հետո  լրացնել նոր<< 34   գերեզմանոցի բարեկարգող    1   72752>> տող:

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 01.09.2017թ-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎՈԼՈԴՅԱ ԽԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՀԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց ավագանու 09.12.2016թ. N 74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը առաջարկեց քննարկել:Ելույթ ունեցավ ավագանու անդամ  Մեսրոպ Հակոբյանը, նշելով որ համայնքի ղեկավարի տեղակալի աշխատանքային ծանրաբեռնվածությունը քիչ է , ուստի անհրաժեշտ է վերադառնալ նախկին դրույքաչափին:  Այլ առաջարկներ չեղան և հարցը դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner