Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 20-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2022 թվականի N 20-Ա

2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 25-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  համայնքի ավագանին որոշում է

1․Համաձայնություն տալ  2022թվականի ընթացքում Վարդենիս համայնքում նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝ 
1․1Վարդենիս համայնքի Փամբակ, Դարանակ, Արփունք, Կութ, Ազատ, Ակունք, Լուսակունք, Տորֆավան բնակավայրերի մոտեցող ճանապարհների ասֆալտապատում և  Դարանակ, Կուտական, Սոթք բնակավայրերի խարխուլ կամուրջների վերակառուցում և Սոթք բնակավայրի կամուրջի կառուցում /10 բնակավայր/
1․2
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների  հիմնանորոգում
1․3
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի նորոգում և կահավորում
1․4
Վարդենիս համայնքի Փամբակ, Լուսակունք, Գեղաքար, Նորակերտ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կուտական, Տրետուք, Սոթք, Կարճաղբյուր, Արեգունի, Փոքր Մասրիկ, Ազատ, Շատվան, Ծովակ բնակավայրերի  խմելու ջրի ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցում /16 բնակավայր/
1․5
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասի կոյուղագծի և դրենաժային  համակարգի կառուցում
1․6
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքում Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին  նվիրված հուշահամալիրի հիմնում, սպորտային խաղահրապարակի կառուցում, Վարդենիս քաղաքի Լ. Ազգալդյան, Երիտասարդության և Վ. Մանուկյան փողոցների խաչմերուկի պուրակի կառուցում, Լճավան բնակավայրում Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին  նվիրված պուրակի կառուցում /2 բնակավայր/
1․7
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի չգործող մասնաշենքի հիմնանորոգում, գործող մասնաշենքի դահլիճի նորոգում, Փոքր Մասրիկ, Շատվան և Շատջրեք բնակավայրերի մանկապարտեզների կառուցում  և Գեղամասար, Ակունք բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգում                                         /6 բնակավայր/
1․8
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցի՝ քաղաքային մարզադաշտի հիմնանորոգում
1․9
Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Կախակն, Սոթք, Շատջրեք, Շատվան, Նորաբակ, Գեղամաբակ, Խաչաղբյուր, Լուսակունք և Ջաղացաձոր բնակավայրերում  ոռոգման ջրագծի և խորքային հորերի կառուցում /12 բնակավայր/
1․10
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի սալապատում 250մ և միակողմանի մայթի կառուցում, Ակունք բնակավայրի Շահումյան փողոցի մայթեզրերի բարեկարգում /2 բնակավայր/
1․11
Վարդենիս համայնքի Սոթք, Այրք, Նորակերտ, Տորֆավան, Վանևան, Նորաբակ, Փոքր Մասրիկ, Շատվան, Փամբակ, Ախպրաձոր, Կութ, Գեղամասար, Արեգունի բնակավայրերի գազամատակարարման համակարգի կառուցում /13 բնակավայր/
1․12
Վարդենիս համայնքի  Սոթք բնակավայրի այգու կառուցման շարունակություն, Կութ և Ջաղացաձոր բնակավայրերի գերեզմանոցի ցանկապատում, Փոքր Մասրիկ բնակավայրում զոհվածների պուրակի կառուցում /4 բնակավայր/
1․13
Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ապաստարանի կառուցում, ինչպես նաև Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերում թաքստոցների կառուցում /4 բնակավայր/
1․14
Վարդենիս համայնքի Լուսկունք, Այրք, Վանևան բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի անցկացում /3 բնակավայր/
1․15
Վարդենիս համայնքի Շատվան և Գեղամասար բնակավայրերի հասարակական շենքերի կառուցում կամ վերանորոգում /2 բնակավայր/
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -14

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner