Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 20-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 ապրիլի 2019 թվականի N 20-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի  առաջին  մասի  5-րդ  կետի ,  "ՀՀ   բյուջետային   համակարգի  մասին "ՀՀ օրենքի 33-րդ   հոդվածի   պահանջներով   և  հաշվի  առնելով   Վարդենիսի   համայնքապետարանի  կարիքների համար  առաջացած  ծախսային անհրաժեշտությունները` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկավարին.

 

 

1. Համայնքապետարանի վարչական բյուջեի 1.1.1.51 գործառնական դասակարգման 5122 (վարչական սարքավորումներ ) տնտեսագիտական  դասակարգման հոդվածից 570.0 հազ. դրամ տեղափոխել   նույն  տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենասարքավորումներ) տնտեսագիտական դասակարգման հոդվածին` տեսախցիկների և թվային տեսանկարահանման սարք ձեռք բերելու համար:

2. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից` համայնքի վարչական շենքի  2-րդ հարկի, նիստերի դահլիճի, քաղաքացիների ընդունարանի ընթացիք նորոգման նպատակով,  365.0  հազ. դրամ հատկացել   4251 (շենք -շինությունների ընթացիք նորոգում) տնտեսագիտական հոդվածին:

 

3. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից փաստաբանական  ծառայություններ ձեռք բերելու նպատակով  250.0 հազ. դրամ հատկացնել 4235 (վարչական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին:


Կողմ -10

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԽՉԵՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner