Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ>> ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագրերը` համայնքի ավագանին որոշում է.

1․ Տալ համաձայնություն՝ ՀՏԶԾ-ի հետ իրականացվող հետևյալ ծրագրերին․

1)<<Վարդենիս համայնքի էներգախնայողության ծրագիր>>

2)<<Ակունք բնակավայրի մշակույթի տանը տեղակայված ըմբշամարտի դահլիճի վերանորոգում>>

2.Հաստատել նախաձեռնող խմբի կազմը (Նախաձեռնող խմբի նախագահ՝ Ահարոն Աղաբեկի Խաչատրյան)՝ համաձայն հավելված 1-ի:

3.Համայնքը պարտավորվում է <<Վարդենիս համայնքի էներգախնայողության ծրագիր>> ներդնել ծրագրի ընդհանուր գումարի 5 տոկոսը, ապահովել ենթակառուցվածքի շահագործումը և այն չօտարել առաջիկա տասնհինգ տարում։

4․Համայնքը պարտավորվում է <<Ակունք բնակավայրի մշակույթի տանը տեղակայված ըմբշամարտի դահլիճի վերանորոգում>> ներդնել ծրագրի ընդհանուր գումարի 7 տոկոսը, ապահովել ենթակառուցվածքի շահագործումը և այն չօտարել առաջիկա տասնհինգ տարում։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.71 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկույցով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը։ Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը պարզաբանելով, որ 1) ծրագրում փոփոխվում է միայն անվանումը՝ Գեղամասար համայնքը փոխվում է Վարդենիս համայնքով։ Համայնքի բյուջեից ներդրումը կազմում է 5 տոկոս։

2)ծրագրում նունպես փոփոխվում է անվանումը՝ Ակունք համայնքի փոխարեն Վարդենիս համայնք։ Համայնքի բյուջեից ներդրումը կազմում է 7 տոկոս։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner