Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 131
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 131


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու  մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1 -ին կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը`   համայնքի ավագանին որոշում է. 

1.Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն  N 1 հավելվածի:

2.Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս  համայնքի ավագանու 2019թ. մայիսի  20-ի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
N 46-Ա որոշումը:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկույցով հանդես եկավ համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համայնքային բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2020թվականի համար  հաստատելու  և աշխատավարձները վերանայելու, ավելացնելու առաջարկությամբ, որը արժանացավ հավանության և միաձայն ընդունվեց ՎԱրդենիս համայնքի  ավգանու կողմից:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner