Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  38-րդ հոդվածի 1.1 կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի  5-րդ կետով,  և <<Բյուջետային համակարգի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է. 

1.Վարդենիս համայնքի 2020թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 

1)բյուջեի եկամտային մասի 47-01-00 գործառնական դասակարգման (պետության կողմից պատվիրակված լիազորություններ) ծրագրում ավելացնել 38.77 հ/դ եկամուտ (պայմանագրի փոփոխության հետ կապված),

2)բյուջեի ծախսային մասում ավելացնել 01-03-01 (ՔԿԱԳ-ի պահպանման ծախսեր) գործառնական դասակարգման  5122 տնտեսագիտական հոդվածին 38.77 հ/դ:  Միաժամանակ նույն գործառնական դասակարգման 4212 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 45.0 հ/դ, 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 50.0 հ/դ այն ավելացնելով 4252 տնտեսագիտական հոդվածին 10.0 հ/դ, 4261 տնտեսագիտական հոդվածին 10.0 հ/դ և 5122  տնտեսագիտական հոդվածին 75.0 հ/դ:

2. Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի վարչական  բյուջեի պահուստային միջոցներից 500,0 հ/դ օգտագործելու աղտահանիչ, պահպանիչ, հիգիենիկ նյութերի ձեռք բերման նպատակով, որը կօգտագործվի համայնքապետարանի աշխատակիցների պաշտպանվածության և համայնքում հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու համար;

3. Արտակարգ դրության պայմաններում ժամկետի երկարաձգմամբ  և  ավագանու արտահերթ նիստ հրավիրելու անհնարինությամբ պայմանավորված (արտակարգ դրության ժամկետի երկարացման պարագայում) թույլատրել համայնքի ղեկավարին ևս 300,0 հ/դ օգտագործել նշված միջոցառումների իրականացման համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման  բաժնի  պետ Պավլիկ Պողոսյանը ներկայացրեց    Վարդենիս համայնքի    2020թ.համար   հաստատված բյուջեում կատարել փոփոխությունները, հարցը դրվեց քվեարկության, անցավ միաձայն: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner