Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 50-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2020 թվականի N 50-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1.1 կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 

1.Վարդենիս համայնքի 2020թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 

1) Վարչական բյուջեի 1-1-1-51 գործառնական դասակարգման 4111 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել  1080.0 հազ. դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածին Վարդենիս համայնքի ավագանու 6 անդամների ծախսերի փոխհատուցումը վճարելու նպատակով: 

2)Փաստաբանական ծառայություններ մատուցելու նպատակով՝ թույլատրել բյուջեի  պահուստային ֆոնդից հատկացնել 150000(մեկ հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ: 

3)Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման հետ կապված, Վարդենիս խոշորացված համայնքին հատկացված   43418.1մլն ՀՀ դրամը ավելացնել բյուջեի եկամտային մասում և  2020թ. ընթացիկ տարվա բյուջեում եկամուտի ավելացումով պայմանավորված կատարել համապատասխան փոփոխություններ: 


Կողմ -9

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(308.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner