Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 61-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2020 թվականի N 61-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1.1 կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 

1.Վարդենիս համայնքի 2020թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 

1)<<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> 2020թ. ծրագրում կատարված փոփոխությունների համար՝  Վարդենիս համայնքում <<Երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշարձանի պուրակի բարեկարգում, հարակից Խաղաղության հրապարակում 8 հատ քարե լուսասյուների կառուցում և Մոնթե Մելքոնյանի կիսանդրու տեղադրում>> աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով համայնքի վարչական բյուջեի՝  այլ ոչ հարկային եկամուտներ տողում ավելացնել 1.500.000(մեկ միլիոն հինգ հարյուր հազար)ՀՀ դրամ, ծախսային մասում ավելացնել  1.6.1 դասակարգման 4111 հոդվածին 1.200.000(մեկ միլիոն երկու հարյուր հազար)ՀՀդրամ և 300,000(երեք հարյուր հազար)ՀՀ դրամ 4269 հոդվածին, միաժամանակ պահուստային ֆոնդից հատկացնել 2.800.000(երկու միլիոն ութ հարյուր հազար)ՀՀ դրամ՝ որպես  համայնքի կողմից ներդրում՝ շինանյութի տեսքով, գումարը հատկացնել համաձայն կատարողական ակտերի: 
2) COVID-19-ով պայմանավորված  տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնամեկուսացված անձանց ֆինանսական փոխհատուցում հատկացնելու N 867-Ն-5 կնքված պայմանագրով պայմանավրոված, համայնքի վարչական բյուջեի այլ ոչ հարկային մասում ավելացնել 162.000(մեկ հարյուր վաթսուներկու հազար)ՀՀ դրամ իսկ ծախսային մասում ավելացնել 1.6.1 գործառնական դասակարգման 4267 տնտեսագիտական հոդվածին: 

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակին շինանյութի տեսքով որպես ներդրում 2 տոննա ցեմենտ ձեռք բերելու նպատակով, Վարդենիս համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 108.000(մեկ հարյուր ութ հազար)ՀՀ դրամ: 
4)<<Կամրջակ>> սոցիալ-բարեգործական հասարակական կազմակեպության կողմից Վարդենիսի համայնքապետարանին որպես միջազգային կազմակերպությունից տաշտոնեական տրանսֆերտային գոււմար տրամադրվել է 14.900.700(տասնչորս միլիոն ինը հարյուր հազար յոթ հարյուր)ՀՀ դրամ, այն ներառել ֆոնդային բյուջեի եկամտային մասում, իսկ ծախսային մասում ավելացնել 1.6.1 գործառնական դասակարգման, 5113 տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 14.900.700(տասնչորս միլիոն ինը հարյուր հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:    
5)1․1․15 /կառավարման ապարատ/ գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 500․000(հինգ հարյուր հազար)ՀՀ դրամ այն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4269 տնտեսագիտական հոդվածին։  

6)Համայնքի համար ծառայողական մեքենա ձեռք բերելու համար ֆոնդային բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ: 


Կողմ -9

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԽՉԵՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner