Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2 փետրվարի 2002 թվականի N91 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Արման Ռուբենի Դավթյանի դիմումը` որոշում եմ.
1.Արման Ռուբենի Դավթյանի կողմից Կամոյի փողոցի թիվ 2/3 հասցեի հողամասում կառուցվող խանութ նկուղային հարկով՝ 15.06.2018 թվականին տրված թիվ 06 շինարարության ժամկետը երկարացնել 18 ամսով:
2.Աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: