Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 1.Վարդենիս քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող Լեռնագործների փողոցի 72/3 հասցեի 05-005-0121-0029 ծածկագրով 0.159հա խառը կառուցապատման նշանակության հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով: Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 222 (երկու հարյուր քսաներկու)ՀՀ դրամ:
2.Վարդենիս քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող Լեռնագործների փողոցի 72/4 հասցեի 05-005-0121-0026 ծածկագրով 0.18116հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով: Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 222 (երկու հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
3.Վարդենիս քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող Լեռնագործների փողոցի 72/5 հասցեի 05-005-0121-0028 ծածկագրով 0.18874հա խառը կառուցապատման հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով: Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 222 (երկու հարյուր քսաներկու)ՀՀ դրամ:
4.Վարդենիս քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող Լեռնագործների փողոցի 4-րդ փակուղի 1 հասցեի 05-005-0121-0015 0.11932հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով: Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 222 (երկու հարյուր քսաներկու)ՀՀ դրամ:
5.Վարդենիս քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող Լեռնագործների փողոցի 4-րդ փակուղի 1/1 հասցեի 05-005-0121-0031 0.35286հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով: Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 222 (երկու հարյուր քսաներկու)ՀՀ դրամ: |