Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 89


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ 400․000-ԱԿԱՆ (ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ)ՀՀ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով՝   համայնքի ավագանին որոշում է.

1․Պատերազմական իրավիճակով պայմանավորված հավանություն տալ Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներ հանդիսացող  զոհված զինծառայողների  ընտանիքներին նախկինում համայնքի բյուջեով հատկացված  400․000-ական (չորս հարյուր հազար)ՀՀ դրամներին, միաժամանակ թույլատրել այսուհետ նման դեպքերում ևս հատկացնել 400․000-ական (չորս հարյուր հազար)ՀՀ դրամ։   

2․Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման,  ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Պավլիկ Պողոսյանին  առաջնորդվել սույն որոշումով։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հանդես եկավ Համայնքի ղեկավար Արամ Մելքոնայնը  առաջակությամբ՝ որ  երկրում տիրող պատերազմական իրավիճակներում զոհված և հետագայում նման դեպքեր գրանցվելու դեպքերում զոհվածների ընտանիքներին հատկացնել 400․000-ական (չորս հարյուր հազար)ՀՀ դրամ։ Հարցը դրվեց քվեարկության և  համայնքի ավագանու կողմից անցավ միաձայն:  

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner