Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76,77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի սեփականություն հանդիսացող 0.37հա ծածկագիր` 05-005-465-001 և 0.7հա ծածկագիր` 05-005-470-001 վարելահողը տրամադրել վարձակալության` մրցութային կարգով:
2.Հաստատել վարձակալության տրամադրվող վարելահողերի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը, վարձավճարի ժամկետը` համաձայն հավելվածի:
3.Ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |