Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 107
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 107


Զեկ. ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով,  <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով  <<Վարդենիս քաղաքի  թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ների կանոնադրության 5-րդ և 6-րդ կետերի դրույթները՝ համայնքի ավագանին որոշում է.

1.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 27000 ՀՀ դրամ: 

2.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել ամսական 3000 ՀՀ դրամ: 

3.<<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 13500ՀՀ դրամ: 

3.Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները՝

1) Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

2) Մեկ ընտանիքից նույն կազմակերպություն հաճախող 3-րդ երեխայից սկսած:

3) Մանկուց հաշմանդամ երեխաներին:

4) Զոհված ազատամատիկների ընտանիքերի երեխաներին,  Արցախյան ազատամարտի մասնակիցների 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին:  

4.ՈՒժը կորցրած ճանաչել Վարդենիսի քաղաքային համայնքի ավագանու  31 օգոստոսի 2018 թվականի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> N 78-Ա որոշումը:  

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner