Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 նոյեմբերի 2020 թվականի N 91-Ա

2020-2021ԹԹ․ ՈՒՍ. ՏԱՐՈՒՄ <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԷԴ. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ N2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>>, <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ԵՎ <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ N 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ,  24-րդ հոդվածի 2-րդ կետերով, հիմք ընդունելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N2 հիմնական դպրոց», «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N3 հիմնական դպրոց» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի  N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների տնօրեններ գրությունները և  Վարդենիս  համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  «Վարդենիս քաղաքի Էդ. Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2020-2021թթ․ ուսումնական տարում սովորող սոցիալապես ծանր պայմաններում ապրող աշակերտների (կից ցուցակ) դասագրքերի վարձավճարի համար բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 80․000(ութսուն հազար)ՀՀ դրամ:

2․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդենիս քաղաքի N 3 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ում 2020-2021թթ․ ուսումնական տարում սովորող սոցիալապես ծանր պայմաններում ապրող աշակերտների (կից ցուցակ) դասագրքերի վարձավճարի համար բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 80,000(ութսուն հազար)ՀՀ դրամ:

3․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդենիս քաղաքի N 4 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ում 2020-2021թթ․ ուսումնական տարում սովորող սոցիալապես ծանր պայմաններում ապրող աշակերտների (կից ցուցակ) դասագրքերի վարձավճարի համար բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 50,000(հիսուն հազար)ՀՀ դրամ:

4.Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման,  ծրագրերի կազմման և համակարգման  բաժնին` գումարը փոխանցել դպրոցների գրքերի շրջանառու ֆոնդի համապատասխան հաշվեհամարին:


Կողմ -8

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner