Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 63
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 63


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՔՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ  հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 

Անդամներ՝ 

Կամո Զարոյան - աշխատակազմի քարտուղար

Աբգար Աբգարյան - քաղաքաշինության, բնապահպանության,  գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի պետ

Պավլիկ Պողոսյան - ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ

Հրանտ Զարոյան -քաղաքաշինության, բնապահպանության,  գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ

Վարդան Բարսեղյան -ավագանու անդամ

Արամ Մինասյան -ավագանու անդամ

2.Հանձնաժողովի անդամներից աճուրդավար նշանակել՝ Աբգար Աբգարյանին 

3.Հանձնաժողովի անդամներից արձանագրող նշանակել՝ Հրանտ Զարոյանին: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար  մրցութային հանձնաժողով ստեղծելու հարցը, ավագանու անդամ Հայկ Երանոսյանը առաջարկեց ավագանու անդամ՝ Արամ մինասյանի, Սիմոն Գրիգորյանը՝ ավագանու անդամ  Վարդան Բարսեղյանի թեկնածությունը, համայնքի ղեկավարը առաջարկեց աշխատակազմից՝  Կամո Զարոյանի,  Աբգար Աբգարյանի, Պավլիկ Պողոսյանի,  Հրանտ Զարոյանի թեկնածությունը ինչը հավանության արժանացավ ավագանու անդամների կողմից և անցավ միաձայն: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner