Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 50


Զեկ. ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1.1 կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 

1.Վարդենիս համայնքի 2020թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 

1) Վարչական բյուջեի 1-1-1-51 գործառնական դասակարգման 4111 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել  1080.0 հազ. դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածին Վարդենիս համայնքի ավագանու 6 անդամների ծախսերի փոխհատուցումը վճարելու նպատակով: 

2)Փաստաբանական ծառայություններ մատուցելու նպատակով՝ թույլատրել բյուջեի  պահուստային ֆոնդից հատկացնել 150000(մեկ հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ: 

3)Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման հետ կապված, Վարդենիս խոշորացված համայնքին հատկացված   43418.1մլն ՀՀ դրամը ավելացնել բյուջեի եկամտային մասում և  2020թ. ընթացիկ տարվա բյուջեում եկամուտի ավելացումով պայմանավորված կատարել համապատասխան փոփոխություններ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Վեռա Կարապետյանի և Ռոլանդ Կարապետյանի միջև առաջացած տարաձայնությունները հարթելու և համայնքապետարանի շահերը պաշտպանելու նպատակով Վարդենիս համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Պավլիկ Պողոսյանը առաջարկեց փաստաբանական ծառայությունների մատուցելու համար՝ թույլատրել բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 150000(մեկ հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ, ինչը Վարդենիս համայնքի ավագանու կողմից  քվերակության արդյունքում անցավ միաձայն:  

Պավլիկ Պողոսյանը ներկայացրեց նաև 2020թ. ընթացիկ տարվա բյուջեում եկամուտի ավելացումով պայմանավորված  համապատասխան փոփոխությունները՝ Վարդենիս խոշորացված համայնքին հատկացված 43418.1մլն ՀՀ դրամը բյուջեի եկամտային մասում ավելացնելու մասին:  Վարդենիս համայնքի ավագանու կողմից  քվերակության արդյունքում հարցը  արժանացավ հավանության և անցավ միաձայն:  

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner