ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՎԱԿԻՄ ԼԵՆՔԱՐԻ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 05-083-0106-0026 ԾԱԾԿԱԳՐՈՎ 2,7ՀԱ, ,,ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ,, ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ,,ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ,, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>> 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վանևան բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի սեփականություն հանդիսացող (Սեփականության իրավունքի վկայականներ N20072022-05-0002) 2,7հա <<գյուղատնտեսական նշանակության>> այլ հողատեսքի նշանակությունը <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվաքների օբյեկտների>> էներգետիկայի նշանակության փոխադրելու՝ արևային կայան կառուցելու համար: |