Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 33-րդ հոդվածի 1-ին կետերով համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի ավագանու 20 մայիսի 2019թ-ի ,,ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ՛՛ N 46-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման հավելված 2-ում ,, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ բաժնի հաստիքացուցակը փոփոխել և հաստատել նոր հաստիքացուցակ համաձայն հավելվածի:
2) Որոշման հավելված 2-ում ,,Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՛՛ ՀՈԱԿ բաժնի 19-րդ հոգեբան տողի ,, 05 37500 4000 41500 ՛՛ թվերը փոփոխել համապատասխանաբար ,, 1 75000 8000 83000 ՛՛ թվերով. իսկ ընդամենը տողի ,, 18 1359132 144000 1503132 ՛՛ թվերը համապատասխանաբար ,, 18.5 1396632 148000 1544632 ՛՛ թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 01 օգոստոսի 2019թվականից: