Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 100
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 100


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդածի  1-ին  կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի N526-Ն որոշման դրույթները, համայնքի ղեկավարի առաջարկությունը և այն հանգամանքը, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում Հովակիմ Աբրահամյանի, Արաքսյա Առուստամյանի, Ստանիսլավ Գալուստյանի և Լևոն Բոզոյանի բնակարանները ենթակա են քանդման և նոր բնակարաններ կառուցելու համար անհրաժեշտ է նախագծանախահաշվային փաստաթղթեր և այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքները անհրաժեշտ է ավարտել մինչև աշուն. համայնքի ավագանին որոշում է թույլատրել  համայնքի ղեկավարին՝

1. Կատարել մեկ անձից գնում Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում նոր կառուցվող 4 բնակելի տների  նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Օրակարգի 4-րդ հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ տվեց պարզաբանում հարցի անհրաժեշտության վերաբերյալ:  Հարցի քննարկման ընթացքում ավագանու նիստերի դահլիճ վերադարձան <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Ռաֆայել Խչեյանը: Հարցի շուրջ առարկություններ և առաջարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության: Քվեարկության արդյունքում 25 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner