|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2018 թվականի N 97-Ն |
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի , 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի և "ՀՀ բյուջետային համակարգի մասին "ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Վարդենիսի համայնքապետարանի կարիքների համար առաջացած ծախսային անհրաժեշտությունները` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկավարին բյուջեում կատարելու հետևյալ փոփոխությունները. Բյուջեի 1-6-1 գործառնական դասակարգման (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) ծախսերի 5112(շենքերի ,շինությունների կառուցում) տնտեսագիտական դասակարգման և 5129 (այլ մեքենա սարքավորումներ) տնտեսագիտական դասակարգման հոդվածներից պակասեցնել համապատասխանաբար 700.0 հազ. դրամ, 800.0 հազ. դրամ `ընդամենը 1500.0 հազ. դրամ: Պակասեցնել նաև 49-1-1( պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջեի հատկացում) գործառնական ծրագրում1 500.0 հազ. դրամ այն ավելացնելով 11-1-1 (պահուստային ֆոնդ) գործառնական դասկարգման ծախսային ծրագրին, միաժամանակ այն ավելացնելով պահուստային ֆոնդի հետևյալ տնտեսագիտական դասակարգման հոդվածներին: 4241( մասնագիտական ծառայություններ) հոդվածին` ավելացնել 1100.0 հազ. դրամ, 4269(հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին 300.0 հազ. դրամ, 4232( համակարգչային ծառայություններ)հոդվածին 100.0 հազ. դրամ, և 4729(սոցիալական նպաստներ) հոդվածին 100.0 հազ . դրամ: |
Կողմ -9 ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ ԽՉԵՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|