Ղեկավարվելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի և 09.09.2022 թվականի հանրային քննարկման արձանագրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց 1-ին նրբանցքն անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռազմիկ Մկրտչյանի անվամբ:
2. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |