Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով <<Ռեդինետ>>ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տրիստան Հիգեյրո Խիմենսի դիմումը` որոշում եմ
1.Թույլատրել` <<Ռեդինետ>>ՓԲԸ-ին Վարդենիս համայնքի գ. Մեծ Մասրիկ 1-ին փող. 12-րդ նրբանցք 2 հասցեի հողամասում կառուցել Մասրիկ -1 55 ՄՎտդրվածքայինհզորությամբարևայինֆոտովոլտայինկայանըբաշխմանցանցինմիացնող 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղոդրման գծի (NN 29 և 30 հենարանների)կառուցում:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: