Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 57


Զեկ. ՆԱԻՐԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 42-րդ և  90-րդ հոդվածի 6-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

1․ Վարդենիս համայնքում զբոսաշրջության կայուն զարգացման նպատակով պատմամշակույթային կառույցների շինարարական աշխատանքների ր տարածքների բարեկարգման նպատակող Վարդենիս համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել․

1)<<Սուրբ Վարդան>> սրբավայրի շինարարական աշխատանքներին 10․000000 (տասը միլիոն) ՀՀ դրամ։

2)Մաքենյաց վանքի տարածքի բարեկարգմանը-2․000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։

3)Սոթքի <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցու տարածքի բարեկարգմանը 2․000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։

4)Կարճաղբյուրի <<Քարե դուռ>> մատուռի տարածքի բարեկարգմանը 2․000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։

5)Վարդենիսի <<Թուխ մանուկ>> մատուռի տարածքի բարեկարգմանը 1․000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։

6)Ազատի <<Աստվածածին>> եկեղեցու տարածքի բարեկարգմանը 2․000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը նշելով, որ ընդգրկված չեն վարդենիս համայնքի բոլոր բնակավայրերում առկա պատմամշակույթային կառույցները։ Ուստի առաջարկեց համապատասխան բաժնի կողմից վեր հանել բոլոր բնակավայրերում առկա կառույցները ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար։ Առաջարկվեց բյուջեի հնարավորությունները հաշվի առնելով գումարներն ուղղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, իսկ պատմամշակույթային կառույցների բարեկարգման աշխատանքները ներառել հնգամյա զարգացման ծրագրում և փուլ առ փուլ իրականացնել բարեկարգման աշխատանքներ։

Հարցը դրվեց քվեարկության՝ արդյուքում 10 կողմ 14 դեմ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց չընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner