| Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և առաջարկեց  Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Արթուր Անդրեասյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 69 հազար 34 ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել, քանի որ մնացած պարտավորությունները մարված են: Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Արթուր Անդրեասյանի մորը՝ Էմիլյա Անդրեասյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 58 հազար 3 հարյուր 18 ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել, քանի որ մնացած պարտավորությունները մարված են: Առարկություններ և առաջարկություններ չեղան: Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց: |