Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի , 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի և "ՀՀ բյուջետային համակարգի մասին "ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Վարդենիսի համայնքապետարանի կարիքների համար առաջացած ծախսային անհրաժեշտությունները` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկսավարին. 1. Վարդենիսի համայնքապետարանի պահուստային ֆոնդից թույլատրել 70.0 հ/դ տեղափոխել 4216 ( գույքի վարձակալության վճարներ) տնտեսագիտական հոդվածին՝ Ֆրանսիայի Ռոման քաղաքից ժամանած ֆրանսերեն լեզվի մասնագետների համար բնակարան վարձակալելու նպատակով:
2.500.0 հ/դ տեղափոխել 4269 հոդվածին՝ Վարդենիսի համայնքապետարանի համար տնտեսական և հատուկ նպատակային այլ նյութեր ձեռք բերելու նպատակով:
3. Համայնքապետարանի ֆոնդային բյուջեում՝ հողի օտարումների մուտքերով պայմանավորված, եկամուտային մասը ավելացնել 7.0 միլիոն դրամ, նույնքան էլ ավելացնել ծախսային մասում՝ հետևյալ գործառնական և տնտեսագիտական դասակարգումներով:
01.06.01 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) գործառնական դասակարգման 5129 տնտեսագիտական հոդվածին՝ 3.5 միլիոն դրամ և 5112 տնտեսագիտական հոդվածին՝ 1.0 միլիոն դրամ Վարդենիս համայնքի բանուկ փողոցներում արգելաթմբեր կառուցելու համար:
06.04.01.56 (փողոցների լուսավորության կառուցում) գործառնական դասակարգման 5129 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 500.0հ/դ լուսասյունների և լուսամփոփների ձեռք բերման նպատակով:
01.01.01.51 (օրենսդիր և գործադիր մարմնի պահպանման ծախսեր) գործառնական դասակարգման 5122 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 2.0 միլիոն դրամ, աշխատակազմի համար վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար: |